ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաստանը չի մասնակցել ու չի մասնակցի 3+3 ձևաչափին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը չի մասնակցել ու չի մասնակցի 3+3 ձևաչափին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հարցազրույց է տվել Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է տարածաշրջանային գործընթացներին, խաղաղության հարցերին և 3+3 ձևաչափին։ 

Հարցին, թե ինչ է երկիրը մտածում տարածաշրջանային հարաբերությունների զարգացման մասին, և ինչ ձևաչափեր կարող է ներկայացնել Վրաստանը՝ գոնե եռակողմ կամ ավելի ընդլայնված հարաբերությունների համար, Իլիա Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանը հստակ դիրքորոշում ունի 3+3 ձևաչափի վերաբերյալ, և երկիրը դա արտահայտել է, այն է՝ չի մասնակցել, չի մասնակցում այդ ձևաչափին և չի մասնակցելու ապագայում․

 «Միևնույն ժամանակ, Վրաստանը երկկողմ ձևաչափով շատ լավ, բարեկամական հարաբերություններ և համագործակցություն ունի հարևան երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ»։

  • Կիսվել: