շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստանը բացել է օդային սահմանը, այդ թվում Հայաստանի հետ

Վրաստանը բացել է օդային սահմանը, այդ թվում Հայաստանի հետ

Փետրվարի ընթացքում Վրաստանը կսկսի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից պարբերաբար թռիչքները իրականացնել դեպի 12 երկիր:

Այս պահին Վրաստանից և հակառակը կարելի է մեկնել Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Կատար, ԱՄԷ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան և Բելառուս:

Շաբաթական երկու թռիչք (չորեքշաբթի և կիրակի օրերին) կիրականացվի դեպի Երևան: Վրաստանի քաղավիացիան փոխանցել է, որ թռիչքներ չեն իրականանա միայն փետրվարի 3-ին և 7-ին: Դրա փոխարեն լրացուցիչ թռիչք է նշանակվել փետրվարի 5-ին:

Վրաստանը բոլոր ուղղություններով թռիչքները դադարեցրել էր 2020թ. մարտից:

  • Կիսվել: