երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը ամենաշատ ապրանքն արտահանել է Ադրբեջան, Հայաստան և Ղազախստան

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը ամենաշատ ապրանքն արտահանել է Ադրբեջան, Հայաստան և Ղազախստան

2023 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17 հազար 785 մլն դոլար, ինչը 16,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Aliq.ge-ն։

Այս ցուցանիշից արտահանումը կազմում է 5102,3 մլն դոլար, իսկ ներմուծումը` 12 683,1 մլն դոլար։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը ամենաշատ ապրանքն արտահանել է Ադրբեջան, Հայաստան և Ղազախստան․

Ադրբեջան (713,5 մլն ԱՄՆ դոլար),

Հայաստան (657,5 մլն ԱՄՆ դոլար)

Ղազախստան (579,9 մլն ԱՄՆ դոլար):

  • Կիսվել: