Վրաստանն անցյալ տարի զբոսաշրջությունից ռեկորդային 4,1 միլիարդ դոլար է վաստակել
Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային 4,1 միլիարդ դոլարի, ինչը 17,3 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմից, մասնավորապես, նշել են. «2023 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը 26,2 տոկոսով (856,7 մլն դոլար) գերազանցել է 2019 թվականի (նախահամավարակային) մակարդակը, իսկ 2022 թվականի մակարդակը՝ 17,3 տոկոսով (608,7 մլն դոլար): Վրաստանը 4,1 մլրդ դոլարի ռեկորդային շահույթ է ստացել»:
Ըստ գերատեսչության տվյալների՝ անցյալ տարի զբոսաշրջության նպատակով Վրաստան են ժամանել 4 միլիոն 669 հազար 467 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 27,8 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Վրաստանի ոչ ռեզիդենտները երկիր են այցելել ավելի քան 7 միլիոն անգամ։