երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում վսհատեցնում են՝ հացի գինը չի բարձրանա

Վրաստանում վսհատեցնում են՝ հացի գինը չի բարձրանա

Վրաստան ալյուրի ներկրման համար ժամանակավոր ներմուծման վճար կսահմանվի։ Այս մասին կառավարության որոշումն արդեն հրապարակվել է, գրում է aliq.ge-ն:

Որոշման համաձայն՝ փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 12-ից և կգործի մինչև նոյեմբերի 1-ը։

Ըստ որոշման՝ 200 կիլոգրամից ավել յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար վճարը կկազմի 20 թեթրի, ինչը նշանակում է, որ 1 տոննայի վճարը կկազմի 200 լարի:

Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Մալխազ Դոլիձեն հայտարարել է, որ եթե մեկ տոննայի համար 200 լարի մաքսատուրք սահմանվի, ապա հացի գինը չի բարձրանա։

 

  • Կիսվել: