չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վրաստանում սողանքի հետևանքով կա 35 անհետ կորած․ հաղորդվել է երկու զոհի մասին

Վրաստանում սողանքի հետևանքով կա 35 անհետ կորած․ հաղորդվել է երկու զոհի մասին

Վրաստանում՝ Շովի լեռնային հանգստավայրում, տեղի ունեցած սողանքի շրջանում, փրկարարները փնտրում են 35 մարդու, լրագրողներին հայտնել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Աղետի գոտուց ուղղաթիռներով արդեն 200-ից ավելի մարդ է դուրս բերվել, ինչ վերաբերում է մարդկանց, ում հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանց թիվը 35 է, հայտնաբերման գործընթացը շարունակվում է»,- ասել է նա։

Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին լրագրողներին հայտնել է, որ սողանքը քանդել է գետի հունի երկայնքով գտնվող տնակները, որոնցում հանգստացողներ են ապրել։

«Առայժմ մեզ չի հաջողվել մոտենալ այս վայրին, քանի որ փրկարարների համար անհնար է հաղթահարել ճահճացած զանգվածը, սակայն գործին արդեն ներգրավվել է ծանր տեխնիկա»,- ասել է Մղեբրիշվիլին։

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի մասին:

  • Կիսվել: