երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում շարունակվում է ընդդեմ «ռուսական օրենքի» բողոքի ակցիան

Վրաստանում շարունակվում է ընդդեմ «ռուսական օրենքի» բողոքի ակցիան

Այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 20։00-ի դրությամբ Վրաստանի խորհրդարանի մոտ հերթական բողոքի ակցիան է ընթանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի» դեմ։ Հանրահավաքի պատճառով Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը սահմանափակվել է, գրում է aliq.ge-ն:

Հանրահավաքի մասնակիցներն օրենքի նախագծի դեմ տարբեր բովանդակությամբ պաստառներ են վեր պարզել

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 16-ի, ժամը 12-ին լիագումար նիստում առաջին ընթերցմամբ սկսել է քննարկվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կայացել է ժամը 12-ին, իսկ երկրորդը մեկնարկել է երեկոյան ժամը 19-ին։

Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել:

  • Կիսվել: