չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վրաստանում շաքարավազը կարող է թանկանալ

Վրաստանում շաքարավազը կարող է թանկանալ

Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 20-ից մաքսատուրք կսահմանի շաքարի ներկրման համար։ Ներկրողները ահազանգում են, որ շաքարավազը կարող է թանկանալ, գրում է jnews.ge-ն:

100 կգ-ից ավելի ներկրման մաքսատուրքը կկազմի 40 թեթրի մեկ կիլոգրամի համար, այսինքն՝ յուրաքանչյուր տոննայի համար 400 լարի։

Մաքսատուրքը կգործի ժամանակավոր՝ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։ Միայն EUR.1 ծագման վկայական ունեցող ներմուծողները չեն ենթարկվի այս տուրքին: Որոշումը չի վերաբերում շաքարավազին, որի փոխադրումը ծովային ճանապարհով սկսվել է նախքան որոշման ընդունումը։

BM.ge բիզնես պորտալը զրուցել է շաքարավազ ներկրողների հետ, ովքեր հայտնել են, որ մեկ պարկ շաքարավազի արժեքը ներքին շուկայում կարող է աճել միջինը 23 լարիով։ Նշենք, որ պարկը միջինում արժե 50 լարի։

 

  • Կիսվել: