շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վրաստանում փրկարարները գտել են սողանքի վերջին՝ 9-րդ զոհին

Վրաստանում փրկարարները գտել են սողանքի վերջին՝ 9-րդ զոհին

Վրաստանում փրկարարները հայտնաբերել են սողանքի հետևանքով մահացած իններորդ մարդու դին։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Սողանքը տեղի էր ունեցել Վրաստանի արևմտյան Բաղդատի մունիցիպալիտետի Ներգեթի գյուղում՝ լույս փետրվարի 7-ի գիշերը։ Հողի զանգվածը ծածկել է չորս բնակելի տուն։ Փրկարարներին հաջողվել է փրկել մեկ մարդու։ Որոնողական աշխատանքները տևել են 2 օր։
 
Եղանակը Վրաստանում կտրուկ վատացել է փետրվարի 6-ին: Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում տեղացել է մեծ քանակությամբ ձյուն, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։ Աջարիայի տարածաշրջանի բարձրլեռնային գոտում երկու մարդ է զոհվել սողանքի և ձնահյուսի հետևանքով։ Եղանակային վատ պայմանների պատճառով Վրացական երկաթուղին դադարեցրել էր միջքաղաքային գնացքների աշխատանքը, այն վերսկսվել է փետրվարի 8-ի առավոտյան։

  • Կիսվել: