շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վրաստանում օգոստոսի 29-ին համերաշխության երթ կանցկացվի

Վրաստանում օգոստոսի 29-ին համերաշխության երթ կանցկացվի

Վաղը՝ օգոստոսի 29-ին, ժամը 20:00-ին, Հանրային հեռարձակողի մոտ կանցկացվի հասարակական կազմակերպությունների համերաշխության երթ, գրում է aliq.ge-ն:

Երթի կազմակերպիչը «Սոցիալական ժողովրդավարության շարժումն» է։

«Վաղը՝ օգոստոսի 29-ին, ժամը 19:00-ին, մենք կհավաքվենք Հանրային հեռարձակողի մոտ և համերաշխության երթով կշարժվենք դեպի Ռուսթավելի պողոտա։

«Վրացական երազանք»-ը շարունակում է շարժվել սեփական պետության և ժողովրդի դեմ և խաթարել եվրոպական ապագան։ Քաղաքացիական կազմակերպությունների առգրավումը օգոստոսի 31-ից մի քանի օր առաջ՝ կեղծ իրավական հիմքերով, դրա ապացույցն է։

Մեր պարտականությունն է ցույց տալ մեր աջակցությունը այն մարդկանց, ովքեր պատժվում են ընդհանուր բարիքի համար հոգ տանելու համար։ Մեր պարտականությունն է բարձրաձայն ասել, որ չպետք է զոհաբերվի այս երկրի եվրոպական ապագան։

Դուրս եկեք ճշմարտության համար։

Դուրս եկեք համերաշխության համար։

Դուրս եկեք ավելի լավ ապագայի համար», — հայտարարում են երթի կազմակերպիչները։

 

  • Կիսվել: