ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 210-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 210-ով

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 2 210-ով: Մահացել է 74 մարդ, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:

Վերջին 24 ժամում բուժվել է 5 587 մարդ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 514 768 պացիենտ: Մահացել է 7 806 մարդ:

Այդ ժամանակում կատարվել է 1 314 104 պատվաստում, այդ թվում՝ 22 733-ը վերջին օրվա ընթացքում:

Ներկայում կարանտինում գտնվում է 105 մարդ, ստացիոնարներում՝ 7 019, իսկ քովիդ-հյուրանոցներում՝ 2 415 պացիենտ:

Երկրում համավարակի ամբողջ ընթացքում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 564 837 դեպք:

  • Կիսվել: