հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում կորոնավիրուսով 15 վարակվածներից 2-ի վիճակը ծանր է

Վրաստանում կորոնավիրուսով 15 վարակվածներից 2-ի վիճակը ծանր է

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային գոտու ղեկավար Մարինա Էնդելաձեն:
 
Երկու նոր հիվանդների մոտ կորոնավիրուսը հաստատվել է գիշերը: Նրանցից մեկը շփում է ունեցել վարակվածների հետ, մյուսը Վրաստան է ժամանել Իսպանիայից:
 
15 վարակվածներից 2-ի վիճակը ծանր է,նրանցից մեկի մոտ երկկողմանի թոքաբորբի ախտանշաններ են արձանագրվել:

  • Կիսվել: