շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ երեխա

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ երեխա

Կորոնավիրուսով ախտահարված փոքրիկը, որն ընդամենը չորս ամսական էր, մահացել է Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել: Նախնական տվյալներով՝ երեխան կորոնավիրուսով վարակվել էր ընտանիքի անդամից: Բժիշկների խոսքով՝ փոքրիկի վիճակը խորացրել է ուղեկցող հիվանդությունը:

Ներկայում Ցիցիշվիլիի անվան կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում գտնվում է շուրջ տասը երեխա:Նրանցից մեկի վիճակն օրհասական է:

Նախօրյակին՝ հունվարի 4-ին, Թբիլիսիում Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցում նույնպես երեխա է մահացել քովիդ-ախտահարումից:

  • Կիսվել: