շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով 7-րդ մահն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով 7-րդ մահն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով այսօր 7-րդ մահն է գրանցվել, մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 21 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 207 է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

«Կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը 566 է, որից 207-ն արդեն ապաքինվել են, մահացել է 7 մարդ, մեկուսացման ռեժիմում գտնվում է 5320 մարդ, հսկողության տակ են 648-ը»,- նշված է հայտարարությունում:

Նշվում է, որ մահացածը 83 տարեկան տղամարդ է, որն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: Վրաստանում բոլոր մահացածները 70-ն անց են եղել: Հավելենք, որ Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մայիսի 22-ից, գործում է նաև պարետային ժամ:

  • Կիսվել: