ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է 360-ով:

9 մարդ մահացել է, գրում է aliq.ge-ն:

Այսպիսով` պանդեմիայի ողջ ընթացքում վարակվածների թիվը հասել է 276 796-ի: Միաժամանակ` վերջին մեկ օրում քովիդ կլինիկաները լքել է ևս 242 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 269 626-ի, մահացածներինը` 3 683-ի:

Վերջին օրում 23 827 թեստ է արվել: Օրական ցուցանիշը 1,51% է: Կարանտինում 235 մարդ է, ստացիոնարում` 1 434:

 

  • Կիսվել: