երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վրաստանում համաճարակի սպառնալիք չկա. առողջապահության նախարար

Վրաստանում համաճարակի սպառնալիք չկա. առողջապահության նախարար

Վրաստանում կորոնավիրուսի տարածման ռիսկ չկա: Այսօր Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Ըստ նրա` Վրաստանում կորոնավիրուսը հայտնաբերվել է ժամանակին, հետևաբար, նվազել են վիրուսի տարածման ռիսկերը: Նախօրեին Ադրբեջանից ժամանած Վրաստանի քաղաքացին, որի մոտ հայտնաբերել էին կորոնավիրուս, շարունակում է մնալ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում` մեկուսացված:

«Մենք շարունակում ենք համակարգել աշխատանքը: Վրաստանի տարբեր անկյուններում` Քութայիսում, Բաթումում, նաև Թբիլիսիում և այլ շրջանների հիվանդանոցներում ունենք բավարար տեղեր` մեկուսացնելու վարակված անձանց…

Նախորդ գիշեր վարակված 13 հիվանդներ հիվանդանոցից տեղափոխվել են կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդությունների հոսպիտալում 10 հիվանդ է, որոնցից 5-ը եկել է Իտալիայից (1-ը` Իտալիայի քաղաքացի, Վրաստանի 4 քաղաքացի), իսկ ևս 5-ը ժամանել է Իրանից (1-ը` Վրաստանի քաղաքացի, մնացածը` Ադրբեջանի քաղաքացիներ)»,- հայտարարել է Տիկարաձեն՝ վստահեցնելով, որ այս փուլում Վրաստանում համաճարակի սպառնալիք չկա

  • Կիսվել: