երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վրաստանում գրանցվել է  կորոնավիրուսային վարակի 38 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 38 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 38 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1548-ի: Այս մասին տեղեկատվությունը հասանելի է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, գրում է akhaltskha.net-ը:

Սա Վրաստանում օրեկան կտրվածքով հաստատված դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշ է ապրիլի 16-ից ի վեր, երբ հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի 42 դեպք:

Վերականգնվածների թիվն աճել է 17-ով և այժմ կազմում է 1270:

5806 մարդ գտնվում է կարանտինային գոտում, 230-ը հիվանդանոցում հսկողության տակ:

Երկրում 19 հիվանդ է մահացել կորոնավիրուսից:

 

  • Կիսվել: