կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Volcano Discovery սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամցխե-Ջավախեթիում՝ Ախալքալաքից հարավ-արևելք, գրում է aliq.ge-ն:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2,6 մագնիտուդ։ Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 08:45-ին։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

 

  • Կիսվել: