շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում ձերբակալել են «Իսլամական պետության» վեց  կողմնակիցների

Վրաստանում ձերբակալել են «Իսլամական պետության» վեց կողմնակիցների

 Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության վեց քաղաքացիների, որոնք կապված են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ։ Ինչպես այսօր հայտնել են հատուկ ծառայությունում, նրանք ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել տարբեր երկրներում։ Այդ մասին տեղեկանում ենքТАСС գործակալությունից:

«Դատարանի որոշման հիման վրա իրականացված լայնածավալ հատուկ գործողության արդյունքում Պետական ​​անվտանգության ծառայության Հակաահաբեկչական կենտրոնը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներին: Հակաահաբեկչական գործողությունը միաժամանակ իրականացվել է չորս վայրերում, ձերբակալվել է Վրաստանի վեց քաղաքացի», - ասված է հաղորդագրության մեջ։

Հետաքննության տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները կապված են «Իսլամական պետության ազդեցիկ պարագլուխներից մեկի հետ, և նրա հրամանատարությամբ զանազան ահաբեկչական ակտիվություն էին ծրագրել մի քանի երկրներում»։ Բացի դրանից, առգրավվել են ռազմամթերք և պայթուցիկ նյութեր։ Նաև քրեական հետաքննություն է սկսվել մի օտարերկրացի քաղաքացու նկատմամբ, որին տարել են ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոն։

Հատուկ ծառայությունում պարզաբանել են, որ ահաբեկչական գործունեության մասին տեղեկատվությունը փոխանցվել է գործընկեր երկրների իրավասու մարմիններին:

  • Կիսվել: