Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3965 նոր դեպք, 1 օրում մահացել է 43 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3965 նոր դեպք: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 9961։ Այս մասին լուրը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 711 հազար 255 դեպք: Ապաքինվել է ևս 4627 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 652 հազար 505 դեպք:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 միլիոն 970 հազար 109 մարդ, օրական՝ 4023:


