Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Վրաստան վիզային երկխոսությունը
Այսօր հանդիպում կկայանա ԵՄ-ի և Վրաստանի միջև վիզային երկխոսության շրջանակներում, գրում է jnews.ge-ն:
Այս տեղեկությունը սկզբնապես հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի բյուրոյի ղեկավար Ռիկարդ Յոզվյակը։
«Կարևոր հանդիպում՝ վիզային ազատականացման հնարավոր կասեցման հարցը քննարկելու համար», — գրել է Յոզվյակը սոցիալական ցանցերում։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հետագայում պարզաբանել է, որ ԵՄ վիզային ԵՄ ((EU) 2018/1806 կարգավորման, 8e(9)) հոդվածի համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովը պետք է երկխոսություն սկսի համապատասխան երրորդ երկրի հետ կասեցման մեխանիզմի գործելու ժամանակահատվածում։
«Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության հրավիրմամբ վրացական կողմի և Եվրոպական հանձնաժողովի միջև առաջին երկխոսության հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, Բրյուսելում։ Մասնակցելու են Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ Արտաքին գործերի նախարարության միջազգային իրավական, հյուպատոսական և սփյուռքի հարցերի տնօրինության տնօրենի գլխավորությամբ», — հաղորդել է գերատեսչությունը։



