հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք

Սեպտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 662 դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 595 926-ն են: Նախօրեին կատարվել է 12 503 թեստավորում, որից 6 912-ը՝ հակամարմինների, 5 591-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 534 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 563 530 մարդ: Վարակից մահացել է ևս 34 մարդ, ընդհանուր՝ 8 575:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 5.29%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7,14%, վերջին 7 օրվանը՝ 6.91%։

  • Կիսվել: