երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 097 նոր դեպք. մահացել է 51 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 097 նոր դեպք. մահացել է 51 մարդ

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 097 նոր դեպք, մահացել է 51 մարդ՝ փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

Համավարակի սկզբից Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 932 641 դեպք, մահացել է 13 758 մարդ: Մեկ օրում ապաքինվել է 2 331 մարդ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 893 064:

Երկրում ընդհանուր առմամբ կատարվել է 2 505 996 պատվաստում, օրական՝ 8 615:

  • Կիսվել: