- օգոստոս 21, 2020 22:43
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում, գրում է akhaltskha.net-ը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1385 դեպք:
Ապաքինվել է 20 մարդ և նրանց թիվը կազմում է 1128:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6903 մարդ: