երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանում անընդունելի են համարել Զելենսկու՝ Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու որոշումը

Վրաստանում անընդունելի են համարել Զելենսկու՝ Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու որոշումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Վրաստանից իր երկրի դեսպանին հետկանչի որոշումն անընդունելի է Թբիլիսիի համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոխաբիձեն։ 

«Այդ որոշումն անընդունելի և չարդարացված է հաշվի առնելով նաև այն, թե որքան բան է Վրաստանը վերջին օրերին արել Ուկրաինայի համար», - ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի որոշում էր ընդունել հետ կանչել իր երկրի դեսպանին Վրաստանից՝ այս կերպ բողոքելով, որ պաշտոնական Թբիլիսին հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին։

  • Կիսվել: