հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղարը հայկական երգի պատճառով ծեծել է ռեստորանի երաժիշտներին

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղարը հայկական երգի պատճառով ծեծել է ռեստորանի երաժիշտներին

Թբիլիսիի «Գաբալա» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել Արսեն Շախունցի «Девочка, стоп!» երգի պատճառով, որը պատվիրել էր ռեստորանի հաճախորդներից մեկը, տեղեկացնում է  Rusarminfo-ն:

Նշվում է, որ նույն վայրում է եղել նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղար Վուգար Մամեդովը, որին դուր չի եկել հայկական երաժշտությունը և նա սկզբում հայհոյել է երաժիշտներին, ապա ծեծել նրանց: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները չեն ձերբակալել վերջինիս, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Երաժիշտները նույնպես եղել են ազգությամբ ադրբեջանցի և  դժգոհություն են հայտնել Ադրբեջանի դեսպանին` պատմելով տեղի ունեցածը: Դեսպանը համակարծիք է եղել նրանց հետ: Երաժիշտների հիմնական պահանջն է՝ աշխատանքից ազատել ու երկրից վտարել դիվանագետին:
 
 
 

  • Կիսվել: