Վրաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 754 մարդ
Վրաստանում հունիսի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 754 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված Stopcov կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 362 937 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 438 պացիենտ: Երկրում, ընդհանուր հաշվով, վարակը հաղթահարել է 348 705 մարդ: Երկրում մեկ օրում վարակից մահացել է ևս 18, ընդհանուր՝ 5255 մարդ: