երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանը շուտով կսկսի անօդաչուների զանգվածային արտադրություն

Վրաստանը շուտով կսկսի անօդաչուների զանգվածային արտադրություն

Վրաստանն առաջիկա ամիսներին կսկսի անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն: Այս մասին ՛՛Իմեդի՛՛ ՀԸ-ի եթերում հայտնել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:

՛՛Այս ամիս մենք արդեն փորձարկել ենք այստեղ հավաքված հինգ անօդաչու թռչող սարք: Մենք անցել ենք բոլոր փորձարկման փուլերը, և եթե ոչ առաջիկա օրերին, ապա օգոստոս-սեպտեմբերին մենք կսկսենք զանգվածային արտադրությունը՛՛,-ասել է Բուրչուլաձեն:

Ըստ նրա՝ կառուցվել և վերանորոգվել է նոր շենք՝ հատուկ անօդաչու սարքերի արտադրության համար։ Այս ձեռնարկությունում վրացի և լեհ մասնագետները համատեղ աշխատում են անօդաչու թռչող սարքերի արտադրության վրա։ Ընկերությունը կկարողանա տարեկան հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր արտադրել։ Այս փուլում ընկերությունը ապահովում է WARMATE և FLYEYE անօդաչու թռչող սարքերի հավաքման գծի սպասարկումը:

  • Կիսվել: