հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Վրաստանն առաջարկում է ՏՏ ոլորտի մասնագետների համար պարզեցնել երկրում կացության կարգը

Վրաստանն առաջարկում է ՏՏ ոլորտի մասնագետների համար պարզեցնել երկրում կացության կարգը

Վրաստանի իշխանությունները ցանկանում են պարզեցնել ՏՏ ոլորտի մասնագետների համար կացության թույլտվություն ստանալու գործընթացը։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Վրաստանի խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է փոփոխել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» վրացական օրենքը, ըստ որի կացության թույլտվության պարզեցված ընթացակարգով թեկնածուն պետք է ներկայացնի Վրաստանում փոքր բիզնեսի գրանցման վկայական, տեղեկատվություն այն մասին, որ նա աշխատում է ՏՏ ոլորտում առնվազն երկու տարի, ինչպես նաև տարեկան եկամուտի վկայական, որը պետք է գերազանցի $25 հազարը։

Նման պահանջներին համապատասխանողներին կտրվի կացության թույլտվություն երեք տարով երկարաձգման հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան չորս անգամ, այն դեպքում երբ գործող օրենքով օտարերկրացին Վրաստանի տարածքում չի կարող գտնվել ավելի քան վեց ամիս (ավելի քան 183 օր)։

  • Կիսվել: