հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանին ծանր պայքար է սպասվում. վարչապետ Գախարիա

Վրաստանին ծանր պայքար է սպասվում. վարչապետ Գախարիա

Գնահատական տալով Զատկի արարողություններին՝ վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, որ վրաց ազգը եկեղեցու նկատմամբ հավատով ու հարգանքով բարձր քաղաքացիական պատասխանատվություն դրսևորեց, իսկ առաջիկայում Վրաստանին ծանր պայքար է սպասվում:  Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Ըստ աղբյուրի, վարչապետը ֆեյսբուքի իր էջում  շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր քաղաքացու՝ ամենասիրելի տոներից մեկը տանը նշելու համար, տաճարում գտնվողներին էլ շնորհակալություն է հայտնել՝ բժիշկների խորհրդատվություններին հետևելու համար, իսկ նախօրեին ցույց է տվել, որ այդպես է կառուցվում հաջողակ պետությունը: (Խմբ.՝ կառավարության գնահատմամբ՝ Զատկի գիշերը եկեղեցիներում նվազագույն քանակությամբ մարդ է հավաքվել, իսկ հավաքվածները պահպանել են սոցիալական հեռավորություն):

Կառավարության ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել վրաստանյան բժիշկներին՝ վիրուս դեմ պայքարելու համար, նաև ոստիկաններին ու զինված ուժերին:

Գախարիան գրում է, որ երախտագիտության արժանի են բոլորը, ով երկրի շահերը վեր է դասում սեփականից: Վարչապետը վստահ է՝ պատասխանատվությամբ, միասնությամբ սպասվող ծանր պայքարում հաղթանակը Վրաստանինն է լինելու, առաջվա նման հիմնական հորդորը՝ մնալ տանը:

  • Կիսվել: