կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վրաստանի վարչապետը Թբիլիսիի նկատմամբ ԵՄ պահանջները համեմատել է ինկվիզիցիայի հետ

Վրաստանի վարչապետը Թբիլիսիի նկատմամբ ԵՄ պահանջները համեմատել է ինկվիզիցիայի հետ

Եվրոպական բյուրոկրատիան, որը Վրաստանից պահանջում է չեղարկել սեռի փոփոխման արգելքի օրենքը, հասել է միջնադարյան ինկվիզիցիայի մակարդակի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Նայեք, թե ինչ է մեզնից պահանջում Վենետիկի հանձնաժողովը, մինչև ուր է իջել Եվրոպան: Եվրոպական բյուրոկրատիայի մտածողությունն իջել է ինկվիզիցայից ցած», - ճեպազրույցի ժամանակ Իրակլի Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Վարչապետի խոսքով՝ Եվրոպան Վրաստանից պահանջում է չեղարկել 2024 թվականին ընդունված օրենքն ընտանեկան արժեքների պաշտպանության  մասին, ըստ որի, մասնավորապես, արգելվում է սեռի փոփոխումը:

Կոբախիձեն նշում է, որ Վրաստանին ցանկանում են պատժել ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի չեղարկմամբ՝ առաջ քաշելով անհեթեթ պահանջներ: Վարչապետը դա համեմատել է Ջորդանո Բրունոյին կրակով մահապատժի ենթարկելու հետ՝ միանգամայն ողջամիտ բաներ ասելու համար:

 

  • Կիսվել: