շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկաված պատվիրակությունը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հայտնում են Վրաստանի կառավարությունից, գրում է aliq.ge-ն:

Նշվում է, որ Ղարիբաշվիլին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճին և ելույթ կունենա. մինչ այդ, վարչապետը ներկա կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բացման արարողությանը։

«Նյու Յորք կատարած այցի շրջանակներում վարչապետը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

 

  • Կիսվել: