երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի վարչապետը՝ ԼԳԲՏ արտահայտությունը սահմանափակող նախագծի մասին

Վրաստանի վարչապետը՝ ԼԳԲՏ արտահայտությունը սահմանափակող նախագծի մասին

Վրաստանի կառավարությունը պատրաստ է ներգրավվել օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացում, որի նպատակը, ըստ իշխող կուսակցության՝ «հասարակության պաշտպանությունն է»։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հարցերին պատասխանելիս խոսել է ԼԳԲՏ արտահայտությունը սահմանափակող նախագծի մասին, գրում է aliq.ge-ն:

Նրա խոսքով, գլխավորն այն է, որ մշակված փաստաթուղթը չի հակասում Սահմանադրությանը. «Ես հասկանում եմ խորհրդարանական մեծամասնության մտահոգությունը, տարբեր երկրներում կան լուրջ միտումներ, որոնք ուղղակիորեն արտացոլված են վիճակագրության մեջ: Այն, որ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է հանրությանը պաշտպանել Վրաստանում նման գործընթացների հնարավոր զարգացումից, միանգամայն հասկանալի է»:

Ընդգծենք՝ Վրաստանի Սահմանադրության համաձայն, բոլոր մարդիկ հավասար են, և չի կարելի մարդուն հետապնդել նրա կարծիքի և արտահայտվելու պատճառով։

Հիշեցնենք. երեկ՝ փետրվարի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն լրագրողներին ասել է, որ նախատեսում են մշակել օրենքի նախագիծ, որի նպատակն է՝ պաշտպանել «հասարակությունը կեղծ ազատական ​​գաղափարախոսությունից և դրա անխուսափելի վնասակար հետևանքներից»: 2023 թվականի մայիսի 3-ին, Մդինարաձեն ասել էր, որ «ԼԳԲՏ քարոզչության» դեմ օրենքի ընդունում չի դիտարկվում։

 

  • Կիսվել: