հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաստանի վարչապետը հյուրընկալել է Ադրբեջանի ԿԳ նախարարին

Վրաստանի վարչապետը հյուրընկալել է Ադրբեջանի ԿԳ նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևին, տեղեկացնում է Վրաստանի կառավարությունը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Նշվում է, որ հանդիպմանն ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առկա հարաբերություններին։ Զրույցի ընթացքում շոշափվել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության ուղղությամբ համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

Հանդիպմանն ընդգծվել է 2022 թվականին ստորագրված կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի կարևորությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել հանրակրթության ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար: Քննարկվել է բարձրագույն և մասնագիտական ​​ուսումնական հաստատությունների միջև երկկողմ և բազմակողմ հաջողված համագործակցությունը:

  • Կիսվել: