կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանի վարչապետը ցանկանում է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Վրաստանի վարչապետը ցանկանում է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Վրաստանի համար չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատելն ԱՄՆ-ի հետ, ինչպես Չինաստանի հետ, լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է akhaltskha.net-ը:

«Շատ լավ կլիներ, որ ԱՄՆ-ն առանց վիզայի ռեժիմ սահմաներ Վրաստանի քաղաքացիների համար, մանավանդ որ, նման որոշումը միգրացիոն քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի առաջացնի»,- ասել է նա։

Նա ԱՄՆ-ի հետ օդային ուղիղ կապերի բացման, ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ամերիկյան ներդրումների ներգրավման հույս է հայտնել։

«Այդ բոլոր ոլորտներում իրավիճակը մեր և Միացյալ Նահանգների միջև այսօր գործնականում զրոյական է»,- ասել է Կոբախիձեն: Վարչապետը նշել է, որ մի քանի օր առաջ շատ «հուսադրող» հանդիպում է ունեցել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետ։ Բաժան

  • Կիսվել: