Վրաստանի քաղաքացիներին ԵՄ-ն տրամադրել է 30 հազարից ավելի նախնական բնակության թույլտվություն
2024 թվականին Եվրոպական Միությունում 3.5 միլիոն ԵՄ քաղաքացիություն չունեցողների տրվել է նախնական բնակության թույլտվություն, գրում է aliq.ge-ն:
Եվրոստատի տվյալներով՝ նախնական բնակության թույլտվությունների թիվը 2023 թվականի համեմատ նվազել է 8.3%-ով, ինչը համարժեք է 315 հազար 700 մերժման:
2024 թվականին Եվրամիությունում նախնական բնակության թույլտվություն է ստացել Վրաստանի 30 հազար 974 քաղաքացի։ Վրաստանի հարևան երկրների քաղաքացիների թվերը` ստորև.
- Թուրքիա՝ 111 հազար 515 թույլտվություն,
- Ռուսաստան՝ 78 հազար 779 թույլտվություն,
- Ադրբեջան՝ 13 հազար 478 թույլտվություն,
- Հայաստան՝ 9251 թույլտվություն։


