Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է
Վրաստանում կոռուպցիայի համար ձերբակալվել է նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, հայտնում է Պետական անվտանգության ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Ջուանշեր Բուրչուլաձեն մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիայի՝ պետական միջոցների յուրացման մեջ: Նրան սպառնում է 9-ից 12 տարվա ազատազրկում:
Բուրչուլաձեն պաշտոնը զբաղեցրել է 2021-2024 թվականներին, «Վրացական երազանքի» անդամ է: Վերջերս ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնել են նրա ձերբակալության հնարավորության մասին:


