երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վրաստանի ՆԳ փոխնախարարն այցելել է Ախալքալաք

Վրաստանի ՆԳ փոխնախարարն այցելել է Ախալքալաք

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ախալքալաքում 27-ամյա երիտասարդի սպանությունից հետո իրավիճակը լարվել էր, տեղի էին ունեցել հրդեհումներ, վթարներ ու ծեծկռտուքներ։

Հայտնի է դարձել, որ Ախալքալաք է այցելել նաև Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն։

Նա ասել է, որ քաղաքում կենտրոնացված ոստիկանության ուժերն իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի պաշտպանեն  հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը:

  • Կիսվել: