երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի ՆԳ նախարարն ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին

Վրաստանի ՆԳ նախարարն ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին

Վրաստանի ՆԳ նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովին։

Կողմերը քննարկել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև անվտանգության ոլորտում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և անվտանգային խնդիրների շուրջ։

Ըստ վրացական կողմի հաղորդագրության՝ Գոմելաուրին հույս է հայտնել, որ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն և կխորանան տարբեր ուղղություններով։

  • Կիսվել: