երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Վրաստանի նախագահը վետո դրեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահը վետո դրեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այս մասին նա հայտնել է ճեպազրույցում, տեղեկացնում է վրացական Առաջին ալիքը:

«Այս օրենքը որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ, հետևաբար դրա վրա դրվում է շատ պարզ վետո։ Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ է քվեարկել 30 պատգամավոր։ Օրենքը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել ողջ երկրում:

  • Կիսվել: