Վրաստանի նախագահը գտել է իր կորած շանը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գտել են իր կորած Գոմբոր անունով շանը։
Ավելի վաղ Զուրաբիշվիլին ասել էր, որ կորցրել է իր ընտանի կենդանուն Թբիլիսիի կենտրոնում և կոչ է արել բոլորին կապ հաստատել իր հետ, եթե կենդանուն գտնեն։
«Գտել ենք: Շնորհակալություն բոլորին»,-գրել է Զուրաբիշվիլին սոցցանցի իր էջում։