կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վրաստանի նախագահն այս տարի ևս չի մասնակցում դեսպանների համաժողովին

Վրաստանի նախագահն այս տարի ևս չի մասնակցում դեսպանների համաժողովին

«Դեսպանների համաժողով 2023, Վրաստանը՝ ԵՄ թեկնածու երկիր» խորագրով համաժողովի բացումը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 26-ին: Բացմանը ելույթ են ունեցել արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, գրում է aliq.ge-ն:

Դեսպանների համաժողովին մասնակցում են նաև կառավարության անդամներ, խորհրդարանի և պատրիարքարանի ներկայացուցիչներ։ Սակայն, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նախագահը չի մասնակցում:

Անցած տարի նախագահի վարչակազմից պարզաբանեցին. «Նախագահը չի մասնակցել այսօր նշանակված դեսպանների համաժողովին, քանի որ նախագահին չի տրվել ըստ արձանագրության իրեն նախատեսված տեղը, ինչը արարողակարգի խախտում է»:

Այս տարի ոչ նախագահի վարչակազմը, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունը չեն հիմնավորել նախագահի բացակայության պատճառը։

Ի դեպ, արտաքին գործերի նախարարության կազմակերպմամբ, դեկտեմբերի 26-28-ն անցկացվում է արտերկրում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների տարեկան հանդիպումը: 2023 թվականի դեսպանների համաժողովի հիմնական առանցքը կլինի Եվրամիության որոշումը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

  • Կիսվել: