Վրաստանի Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 33 օտարերկրացու
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 33 օտարերկրյա քաղաքացիների, որոնք կարտաքսվեն երկրից, գրում է aliq.ge-ն:
«Ստացած տեղեկատվության հիման վրա դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են կոնկրետ վայրեր, որոնց նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը։
Համալիր միջոցառման արդյունքում ձերբակալվել է 33 օտարերկրյա քաղաքացի։ Նրանց թվում Գանայի, Իրաքի, Պակիստանի, Չինաստանի, Եմենի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի և Բանգլադեշի քաղաքացիներ են։ Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ», — ասված է դեպարտամենտի հայտարարության մեջ։
Դեպարտամենտի հաղորդմամբ՝ նշված անձինք տեղավորված են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում, և իրականացվում են համապատասխան ընթացակարգեր երկրից նրանց արտաքսելու համար։


