երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վրաստանի խորհրդարանում ՆԳ նախարարի ելույթի ժամանակ ծեծկռտուք է սկսվել

Վրաստանի խորհրդարանում ՆԳ նախարարի ելույթի ժամանակ ծեծկռտուք է սկսվել

Վրաստանի պատգամավորները խորհրդարանում ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի ելույթի ժամանակ ծեծկռտուք են սարքել, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։

Նշվում է, որ ընդդիմության եւ մեծամասնության փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի: Նրանց բաժանել հնարավոր է եղել միայն գործընկերների ու կարգադրիչների միջամտությունից հետո։

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ վրացական ընդդիմությունը հավաքվել է խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ չվերթների վերականգնման դեմ:

  • Կիսվել: