շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանի խորհրդարանի նախագահը թուրք-վրացական համագործակցությունը որակել է ռազմավարական

Վրաստանի խորհրդարանի նախագահը թուրք-վրացական համագործակցությունը որակել է ռազմավարական

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Բացի այդ, Պապուաշվիլին Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակցին հայտնել է, որ մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի և Վրաստանի միջև առկա գործընկերությանը՝ այն որակելով ռազմավարական:

«Վրաստանի՝ Եվրոպական և եվրոպաատլանտյան ինտեգրացիայի առնչությամբ Թուրքիայի տևական աջակցման քաղաքականությունը Վրաստանի համար մշտապես եղել է վստահության ուղերձ և շարունակում է մնալ այդպիսին»։

Նա նաև նշել է, որ առկա է ամուր հիմք՝ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:

 

  • Կիսվել: