Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերսկսումը կարող է հանգեցնել վրացական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման. Այվազյան
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների վերսկսումը կարող է հանգեցնել վրացական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Նման տեսակետ է հայտնել Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը:
՛՛ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների վերսկսումը Վրաստանի օդանավակայաններում ռուսական ընկերություններին սպասարկող ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիք կստեղծի:
՛՛Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռներին մտնել իրենց օդային տարածք ։ Մենք կանհանգստանայինք Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսմամբ՝ հաշվի առնելով, որ Վրաստանի օդանավակայաններում ընկերությունները կարող են պատժամիջոցների ենթարկվել, եթե նրանք սպասարկեն օդանավերը, որոնք ենթակա են լրացուցիչ ներմուծման և արտահանման վերահսկողության՛՛,-հայտարարել են պետդեպարտամենտում՛՛,-նշել է Այվազյանը:



