երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վրաստանի և Իտալիայի ՊՆ-ները 2024 թ․ երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել

Վրաստանի և Իտալիայի ՊՆ-ները 2024 թ․ երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել

Վրաստանում է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը։ Այցի նպատակը պաշտպանության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ խորհրդատվությունների անցկացումն է, հայտնում են երկրի Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Գռուզիա Online-ը:

Նշվում է, որ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ խնդիրներն ու հետագա համագործակցության հեռանկարները։ Վրացական կողմը իտալացի հյուրերին ներկայացրել է ՊՆ-ում իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման արդյունքում Վրաստանի և Իտալիայի պաշտպանական գերատեսչությունների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր է ստորագրվել։

Իտալիայի և Վրաստանի ռազմական գերատեսչությունները ակտիվորեն համագործակցում են ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթի  շրջանակներում միջազգային վարժանքների, ինչպես նաև ռազմաքաղաքացիական համագործակցության, ռազմական կրթության և ավիացիայի հարցերում։

 

  • Կիսվել: