երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել, որոնց մասնակցել են Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան և Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարությունից։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ընդգծել տնտեսական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց լուծման ճանապարհներին։ Կողմերն անդրադարձել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցին, մասնավորապես խոսվել է պետական հանձնաժողովների ևս մեկ նիստ անցկացնելու հնարավորության մասին։

  • Կիսվել: