կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վրաստանի երկաթուղին մի քանի ժամից կվերսկսի աշխատանքը

Վրաստանի երկաթուղին մի քանի ժամից կվերսկսի աշխատանքը

Վրաստանի երկաթուղին այսօր կվերսկսի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում է «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը։

«Երկաթուղային գծերն ամբողջությամբ մաքրվել են հուլիսի 1-ին Մարելիսի կայարանում տեղի ունեցած սողանքից: Շփման գծերը վերականգնվել են»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Գնացքների երթևեկությունը կվերականգնվի տեղական ժամանակով 17:00-ից։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին սողանք էր տեղի ունեցել Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում, պատճառը հորդառատ անձրևներն էին։ Վնասվել էին կոնտակտային ցանցն ու ռելսերը: Սողանքի պատճառով չեղարկվել էին «Վրացական երկաթուղիներ» ընկերության մի շարք ուղերթեր, մեկնման կետ չէր կարողացել հասնել նաև Բաթում-Երևան գնացքը։

  • Կիսվել: