Դպրոցներում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ին: Այս մասին կառավարության համակարգող խորհրդի ավարտին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Չխենկելին, գրում է jnews.ge-ն:

«Դպրոցներում և դասարաններում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ից, ամեն տարվա նման: Ուսումնական տարին կվերականգնվի նաև համալսարաններում: Ելնելով այսօրվա տվյալներից՝ ուսումնական տարին կսկսվի սովորական ձևով, բայց մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, և իհարկե կրթության համակարգը հարմարվելու է այդ պահի համաճարակային իրավիճակին» — ասել է Միխեիլ Չխենկելին: